Սեպտեմբերի 14-ին Աստանայում կկայանա բանակցությունների 6-րդ շրջանը

Ռուսաստանի ԱԳ նախարարն ուրբաթ օրը հայտարարեց, որ Աստանայում սիրիական բանակցությունների 6-րդ շրջանը սեպտեմբերի 14-ին կայանալու է Ղազախստանի մայրաքաղաքում:

Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դերիանի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան ցանկանում են, որպեսզի Աստանայի ու Ժնևի բանակցությունների շրջանակում շարունակվեն Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական բանակցությունները:

Մինչ այսօր Սիրիայի կառավարության, համընդհանուր հրադադարի պայմանագիրը ընդունած զինված ընդդիմության և Սիրիայում խաղաղությունը երաշխավորող Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ բարձր մակարդակում բանակցությունների 5 շրջան է կազմակերպվել Աստանայում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս բանակցությունների գլխավոր արդյունքը եղել է Սիրիայում ապահով տարածքների ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը:

ԻԻՀ-ի նախաձեռնությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ կազմակերպված այս բանակցությունների նպատակն է խաղաղություն հաստատել Սիրիայում:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով