Ի՞նչու է ցամաքում Արփի լիճը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Շիրակի մարզում գտնվող Արփի լիճը դատարկվում է: Բնապահպաններն ահազանգում են, որ լճից ոռոգման պատրվակով բաց թողնվող ջուրը հիմնականում ուղղվում է դրանից սնվող փոքր ՀԷԿ-երի աշխատանքներին:

«Այն պետք է դնել մշտադիտարկումների և ուժեղ վերահսկողության տակ: Կառավարությունում այս խնդիրը բարձրացված է և շուտափույթ լուծում պետք է գտնի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Իսկ ինչով է զբաղված ջրային տնտեսության պետական կոմիտեն: Նախագահ Արսեն Հարությունյանը աշխատում է իր նախկին գործելաոճով, ինչպես «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, որ մարդիկ տարիներ շարունակ վճարում են գազի ներտնային սպասարկման համար, բայց երբեք «չեն տեսնում» այն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօրվա դրությամբ հանրապետության ջրային ռեսուրսները օր օրի նվազում են, իսկ ջրպետկոմը ղեկավարող Արսեն Հարությունյանը ջայլամի քաղաքականություն է վարում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ողջ օրվա ընթացքում փորձեց մեկնաբանություն ստանալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն ոչ մի պատասխան չստացանք»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով