Պատահար Արագածավան-Արտենի ճանապարհին. վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արագածավան-Արտենի ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:

Պատահարի հետևանքով վարորդը՝ 1989 թ. ծնված Կառլեն Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով