Չավուշօղլու. Եվրոպան վայրենի է և ֆաշիստ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը քննադատելով Գերմանիայի կանցլերի վերջին հայտարարությունները, Եվրոպային մեղադրել է մինչև համաշխարհային երկրորդ պատերազմը գոյություն ունեցող արժեքներին, այդ թվում վայրագությանն ու ֆաշիզմին վերադառնալու մեջ:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` Անգելա Մերկելը կիրակի օրն ընդգծել է, որ Թուրքիան չպետք է  ԵՄ  անդամ դառնա:

Գերմանիայի կանցլերն ուրբաթ օրը քննադատելով Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորման ընթացքի շարունակվելն, ասել էր. «Բեռլինը հավանաբար կվերանայի Անկարայի հետ իր հարաբերությունները»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին ամիսներին Գերմանիայի ու Թուրքիայի միջև լարվածությունը հատկապես սրվել է Գերմանիայում Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի հետ հակառակության, այսպես կոչված հեղաշրջման հեղինակների Գերմանիա ապաստանելու և վերջերս էլ Թուրքիայում գերմանացի քաղաքացիների կալանավորման պատճառով: Այս պահին Գերմանիայի 12 քաղաքացիներ քաղաքական մեղադրանքներով գտնվում են Թուրքիայի բանտերում:

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով