Շվեյցարիայում աճուրդի է հանվել Այվազովսկու ̀ «Տեսարան դեպի Ռևել» կտավը

Շվեյցարիայի KOLLER աճուրդում փորձել են վաճառքի հանել Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը, որը Մոսկվայի Դմիտրևյան կրեմլից գողացվել է 1976 թվականին: «Տեսարան դեպի Ռևել» (օրիգինալ անվանումը՝ «Ծով») կտավն Այվազովսկին ստեղծել է 1845 թվականին:

Ինտերպոլի և շվեյցարական ոստիկանության համագործակցության արդյունքում ավելի քան 1 միլիոն նախնական արժեք ունեցող նկարը հանվել է աճուրդից: Այժմ աշխատանքներ են տարվում նկարը Ռուսաստան վերադարձնելու ուղղությամբ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

mamul.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով