Նելլի Դուրյանի պատասխանը <<Հրապարակ>>թերթին

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Գուցեև չարժեր անդրադառնալ <<Հրապարակ>> թերթի անհեթեթ հրապարակմանը: Բայցևայնպես, ասելիք կա` չարությունը, մարդկանց ցավեցնելը…
Այո, մի քանի օր առաջ դստերս հարսանիքն էր: Փեսաս հայտնի բժիշկների ընտանիքից է, մտավորական ընտանիք, որ մասնագիտության բերումով միայն բարի գործ է անում։
Փեսաս ու դուստրս վաղուց էին իրար ճանաչում, սիրում են իրար դեռևս ուսանողական տարիներից, ու նրանց ամուսնությամբ մի նոր օջախ է ստեղծվելու։
Ի՞նչ կարիք կար այդչափ չարության, որ նորաստեղծ ընտանիքը կապեիք դեռևս 1994 թ. մահացած մարդու անվան հետ, երբ այդ երեխաներն այն ժամանակ նոր էին ծնվել։ Ուզում էիք ի՞նձ ցավեցնել. Ինչո՞ւ։ Չէ՞ որ իմ ամենօրյա աշխատանքը բոլորի երեխաների անվտանգությանն է վերաբերվում, անապահով ընտանիքների, բարձիթողի դաստիարակությամբ երեխաներին վատ ճանապարհից հետ պահելուն է վերաբերվում։
Վա՞տ բան եմ անում։ Չեմ կարծում։ Բայց եթե նույնիսկ ձեր պատկերացմամբ՝ վատ բան եմ անում (երևի ձեր աշխարհում ամեն ինչ գլխիվայր է), ինչո՞ւ եք խփում, ցավեցնում իմ երեխային։ Ձեր մեջ մայր չկա՞…
Ես մարդ ու մայր լինելն այլ կերպ եմ հասկանում ու շարունակելու եմ այդպես հասկանալ՝ անկախ ամեն ինչից։ Ուրեմն, թող Աստված պահպանի ձեր դուստրերին, նրանց ընտանիքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով