Մխիթարյանը զայրացած լքել է Հանրապետական մարզադաշտը.

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում երեկ պարտվեց Դանիայի հավաքականին 1:4 հաշվով:

երեկ Հայաստան- Դանիա ֆուտբոլային հանդիպումից հետո Հայաստանի ընտրանու ավագ̀ Հենրիխ Մխիթարյանը չի պատասխանել լրագրողների հարցերին և զայրացած լքել է «Հանրապետական» ստադիոնը:

Նշենք, որ խաղի ընթացքում Մխիթարյանը բավականին զայրացած էր հանդիպման մրցավարի վրա, ով մի քանի դրվագում անտեսել էր Հենրիխի հանդեպ կատարած խախտումները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ այս պարտությունը Հայաստանի հավաքականի համար 6-րդն էր ընթացիկ նախընտրական փուլում: Վերջին երկու խաղերում Հայաստանի ընտրանին կմրցի Լեհաստանի և Ղազախստանի հավաքականների հետ:

 

168.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով