Մահացել է Սարուխան համայնքի ղեկավար ` Հովհաննես Չիչոյանը

2017 թվականի օգոստոսի 29-ին 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է Սարուխան համայնքի ղեկավար Հովհաննես Չիչոյանը:

Հ. Չիչոյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին Սարուխանի թիվ 1 գերեզմանատանը:

Հովհաննես Ֆրունզեի Չիչոյանը ծնվել էր 28.01.1963թ. ՀԽՍՀ Կամոյի շրջանի Սարուխան գյուղում, բանվորի ընտանիքում: 1970-1980թթ. սովորել և ավարտել էր Սարուխանի Ս. Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1980թ. ընդուվել և 1987թ. ավարտել էր Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ ստանալով մանկաբարձ-գինեկոլոգի որակավորում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավարտելուց անմիջապես հետո՝ 1987թ. մինչև 1990թ. աշխատել էր Մարտունի քաղաքի ծննդատան վարիչ: 1990-1997թթ. աշխատել էր Գավառի ծննդատան վարիչ, 1997-2009թթ՝ Գավառի ծննդատան տնօրեն, 2009-2016թթ.՝ Գավառի պոլիկլինիկայի տնօրեն: 2016թ. հոկտեմբերի 2-ին ընտրվել էր Սարուխան համայնքի ղեկավար: Ամուսնացած էր, ուներ երեք երեխա:

 

168.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով