ԼՂ հակամարտությունը կարող Էր կարգավորված լինել, եթե ընդունվեին ՌԴ առաջարկները. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համոզմունքն Է հայտնել, որ բազմաթիվ հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, վաղուց կարող Էին կարգավորված լինել, եթե ընդունվեին Ռուսաստանի առաջարկները:

Այդ մասին նա հայտարարել Է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ սեպտեմբերի 1­-ին կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը՝ հղում անելով ՏԱՍՍ­-ին: Լավրովն ընդգծել Է, որ Ռուսաստանը պատասխանատու երկիր Է եւ հանձնառու՝ կատարելու բոլոր այն հռչակագրերը, որոնք վերջին քսան տարում ընդունվել են ԵԱՀԿ-­ում եւ Ռուսաստան-­ՆԱՏՕ խորհրդում:

«Այդ հռչակագրերը բովանդակում են կողմերի ցանկությունը՝ հավասար անվտանգության տարածք ձեւավորելու Եվրատլանտիկայում եւ Եվրասիայում, ինչպես նաեւ հավաստիացում, որ մեզանից ոչ ոք իր անվտանգությունը չի ամրապնդելու մյուսների անվտանգությունը ոտնահարելու հաշվին»,­ նշել Է նա: Դրա հետ մեկտեղ Լավրովն ափսոսանք Է հայտնել, որ այդ հռչակագրերը «այդպես Էլ մնացին թղթի վրա»: «Դրանք իրավաբանորեն պարտադիր դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվել են արեւմտյան մեր գործընկերների կողմից,­արձանագրել Է նա:­

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես համոզված եմ, որ եթե հավասար անբաժանելի անվտանգությունը իրապես իրավաբանորեն պարտավորեցնող ձեւ ընդուներ, ապա շատ հակամարտություններ, որոնք այժմ պահպանվում են Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»: Լավրովի կարծիքով, դա վերաբերում Է Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտություններին: «Իսկ ուկրաինական ճգնաժամն ընդհանրապես չԷր լինի»,­հավելել Է նա:

Armenpress.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով