Իրաքը դադարեցնում է միջազգային չվերթերը Քրդստանից

Իրաքի ավիացիոն իշխանությունները դադարեցնում են միջազգային բոլոր թռիչքները Իրաքյան Քրդստանի Էրբիլ եւ Սուլեյմանիա քաղաքների օդանավակայաններից՝ ինքնավար տարածաշրջանի անկախության հանրաքվեից հետո: Դա հետեւում է Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչության հաղորդագրությունից։

«Սեպտեմբերի 29-ին տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին) դեպի Էրբիլ ու Սուլեյմանիա բոլոր չվերթերը եւ այնտեղից բոլոր թռիչքները կկասեցվեն մինչեւ հետագա իրազեկում»,- նշվում է վարչության մամուլի տեղեկագրում:

Sky News Arabia հեռուստաալիքը սեպտեմբերի 27-ին հայտնել է, որ քրդական իշխանությունները կտրականապես մերժել են 72 ժամվա ընթացքում Էրբիլում եւ Սուլեյմանիայում սահմանային բոլոր անցակետերի եւ օդանավակայանների նկատմամբ հսկողությունը դաշնային իշխանությունների կառավարմանը հանձնելու Բաղդադի պահանջը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեպտեմբերի 26-ին Իրաքի դաշնային կառավարությունը Իրաքյան Քրդստանին երեք օր է տվել սահմանային բոլոր անցակետերն ու օդանավակայանները Բաղդադի կառավարմանը հանձնելու համար: Ինչպես հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին, որոշում է ընդունվել «երեք օրից արգելել միջազգային ավիաչվերթները Իրաքյան Քրդստան եւ այնտեղից, եթե օդանավակայանների հսկողությունը չհանձնվի համերկրային կառավարությանը»: Խոսքը վերաբերում է նաեւ Իրանի եւ Թուրքիայի հետ քրդական ինքնավարության սահմանների հսկիչ անցակետերին:

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում հանրաքվե էանցկացվել ինքնավարության անկախության շուրջ: 3,44 մլն քվեաթերթիկների հաշվման արդյունքներով, ավելի քան 90 տոկոսը քվեարկել է անկախության օգտին: Հանրահարցման վերջնական արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով