Ինչ հակամարտության մեջ են ՀՀ և Վրաստանի ՊՆ-ները

ՆԱՏՕ-ի զորավարժության շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են: Հիշեցնենք, որ Agile Spirit 2017 զորավարժության մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 3-ին, Վրաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան հայտարարել էր, որ զորավարժության մեկնարկից առաջ  Հայաստանը հրաժարվել է իր մասնակցությունից:

Դրանից մեկ օր անց ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել էր, թե Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը: Փոխնախարարի հայտարարությանը կրկին հետևեց Վրաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի ՊՆ-ն դեռ հուլիսին է հաստատել, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժությանը: Ընդ որում, վրացական ռազմական գերատեսչությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը զորավարժության նախօրեին է հրաժարվել մասնակցությունից՝ առանց պատճառը նշելու:

Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով նշեց, թե այս հայտարարության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ, որտեղ կներկայացվի զորավարժությունների մասնակցությունը հաստատելու համ հերքելու ողջ գործընթացը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով