Ինչու է Գոռ Հակոբյանն արտաքսվել և ով է նրան թմրանյութերով ապահովել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, օգոստոսի 29-ին բիլիարդանոցում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանը Հայաստան էր վերադարձել այս տարի հունվարին:

ԱՄՆ-ում նա բնակվել է Նորթ Հոլիվուդում և հունվար ամսին բանտից դուրս գալուց հետո էլ արտաքսվել է Հայաստան:

ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ էլ մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում՝ զենք, շորթում, մարդու դեմ ուղղված հանցագործություններ, իսկ վերջին դատվածությունը եղել է 2012թ.։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կայքին հաջողվել է պարզել, որ պատիժը կրելու ընթացքում նա նաեւ խնդիրներ է ունեցել այլ բանտարկյալների հետ։ Հետաքրքրություն է ունեցել նաեւ թմրանյութերի նկատմամբ, ինչը պահպանվել է նաեւ Հայաստանում։

Թմրանյութ օգտագործելու վերաբերյալ տեղեկությունները հաստատում է նաեւ նախաքննական մարմինը։ ՔԿ-ից հայտնեցին, որ քննություն է տարվում պարզելու դրանք ձեռք բերելու աղբյուրը, թմրանյութեր մատակարարած անձի կամ անձանց շրջանակը, սակայն այլ տվյալներ չտրամադրեցին՝ նշելով, որ քննության այս փուլում դրանք հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ 2017թ. օգոստոսի 29-ին, Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում, Գոռ Հակոբյանը որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ պատանդ էս վերցրել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մի բնակչուհու՝ ծնված 1993թ.։   Կոտրել էր  խաղասրահի պատուհանների ապակիները, վնասել գույքը եւ դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝  սպառնալով սպանել պատանդին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Հակոբյանը վնասազերծման ընթացքում դիպուկահարի արձակած կրակոցից մահացել է, և ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը քննելու նպատակով Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել էր դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար:

Գլխավոր դատախազությունից էլ տեղեկացրել էին, որ հարուցված քրեական գործը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով