Ինչու է ԱՆ-ն թաքցնում «Գարդասիլ» պատվաստանյութի ծանր հետեւանքները. (Տեսանյութ)

«Իրավունքը» մի քանի անգամ առիթ ունեցել է անդրադառնալու, որ 2017 թվականի դեկտեմբերից Հայաստանում իրականացվելու են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներ՝ 13 տարեկան եւ դրանից բարձր տարիքային խմբի աղջիկներին՝ ամերիկյան Merck ընկերության «Գարդասիլ» պատվաստանյութերով: Եվ արդեն իսկ այս պատվաստանյութը գովազդելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Շվեդիայից Հայաստան էր հրավիրել պրոֆեսոր ՋՈՀԱԿԻՄ ԴԻԼՆԵՐԻՆ: Վերջինս էլ վստահորեն ընդգծում էր, թե պատվաստանյութը միանգամայն անվտանգ է, միայն ներարկելիս է փոքր-ինչ ցավեցնում:

Սակայն, միջազգային փորձը բոլորովին այլ բան է վկայում. բավական է նշել, որ ԱՄՆ կառավարության VAERS տվյալների բազայի համաձայն՝ գրանցվել է HPV պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ավելի քան 50 հազար դեպք:  Մարդկանց մոտ առաջացել են անպտղություն, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ, վիժումներ, մկանային ցնցումներ, նյարդային համակարգի խանգարումներ, արյան ճնշման փոփոխություններ, գլխացավեր, հոդացավեր եւ այլն:

Այս ամենը հաշվի առնելով՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ են առողջապահության նախարարությունը եւ շվեդացի պրոֆեսորը թաքցնում «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած առողջական ծանր հետեւանքները դեռահասների եւ կանանց մոտ, երբ այդպիսի աղաղակող ու ողբերգական օրինակներ, ուղղակի, բազմաթիվ են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք սկզբնաղբյուր տեսանյութում.

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Իրավունք.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով