Ի՞նչու «Ռոսգոսստրախ Արմենիան» հրաժարվեց իր ներկայացրած հայցից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը պարտվել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը 2016թ. դիմել էր դատարան եւ պահանջել «Քեթրին գրուպից» գանձել 170 հազար դրամ:

Սակայն անհասկանալի պատճառներով 5 ամիս անց ապահովագրական ընկերությունը հրաժարվել է հայցից՝ միգուցե վախենալով, որ պատգամավորի ընկերության հետ կռվի մեջ մտնելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ իր համար: Իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանն էլ կարճել է գործը հայցվորի ներկայացուցչի կողմից հայցից հրաժարվելու հիմքով»:

Ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով