Ժողի ռեկտորը խլել է պատգամավորի բիզնեսը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նկուղային տարածքը երկար տարիներ շահագործվել է «Մելիք Գասպարյան եւ որդիներ» ՍՊԸ-ի կողմից՝ ԲՈՒՀ-ի հետ կնքված համաձայնագրի հիման վրա:

Ըստ այդ համաձայնագրի՝ նշված ընկերությունն իրավունք էր ստացել 1997 թվականից մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 1-ն այդ տարածքում իրականացնել գրենական պիտույքների վաճառք: Սակայն վերը նշված պայմանագիրը դեռ չավարտած՝ պատգամավորի ընտանիքին գարնանից հեռացրել են նշված տարածքից:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն այս հարցով դիմել էին «Մելիք Գասպարյան եւ որդիներ» ընկերությունից եւ նշել, թե իրենց այդ տարածքից հեռացնելու իրական պատճառն այն է, որ ԲՈՒՀ-ի ռեկտորն այդ տարածքը ինքն է ցանկանում օգտագործել՝ բիզնես նպատակներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստեղծված իրավիճակի եւ ընկերության ներկայացուցիչների բողոքների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ հենց ԲՈՒՀ-ի ղեկավարությունից՝ զրուցելով ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ: Վերջինս նշեց, թե տվյալ ընկերության հետ կապված դատական քաշքշուքներ են եղել, որի հիմնական պատճառը, ռեկտորի խոսքով, պայմանագրի օրինականության եւ համալսարանին որեւէ գումար չվճարելու հարցն է եղել»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով