Թիլերսոնը հայտնվեց լուսանցքում

Քաղաքական փորձագետները տեղեկացրել են, որ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության առաջին դեմքն է դառնում, իսկ պետքարտուղարը լուսանցք է մղվում:

«Ֆրանս Պրես»-ն այս կապակցությամբ հաղորդման մեջ ընդգծել է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին դարձել է այդ երկրի կառավարության արտաքին քաղաքականության խոսափողը, իսկ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը գրեթե լուսանցք է մղվել:

«Իրանի ու Հյուսիսային Կորեայի մասին Հեյլի  հայտարարությունները Թիլերսոնի դիրքորոշումների փոխարեն դառնում են լուրերի խորագրերը և Նիքի Հեյլին գործնականում Թրամփի կառավարության արտաքին քաղաքականության ձայնն է դարձել»,-գրել է «Ֆրանս Պրես»-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ֆրանս Պրես»-ը նաև անդրադարձել է Թիլերսոնի պաշտոնազրկման և պետքարտուղարի պաշտոնում Հեյլիի նշանակման մասին գուշակություններին և հավելել է. «Վերջին օրերի զարգացումներն առավել հզորացրել են այդ կապակցությամբ ենթադրությունները»:

Նշվում է, որ Թիլերսոնն ԱՄՆ-ի կառավարության մեջ վերջին շաբաթների ընթացքում ուշագրավ աճ արձանագրած պաշտոնազրկումների ու պաշտոնաթողությունների հաջորդ զոհն է լինելու:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով