Ի՞նչով է զբաղվում Արամի 90 հասցեում գտնվող «Զատիկ Կադրային կենտրոն»-ը և ի՞նչի դիմաց է նա գումար հավաքում գործազուրկներից:
Բազմաթիվ քաղաքացիներ դիմել են մեր խմբագրություն դժգոհելով վերոնշյալ կենտրոնի մատուցած ծառայություններից և քաղաքացիների հանդեպ իրենց ցուցաբերած վերաբերմունքից:
«Զատիկ Կադրային կենտրոն»-ը տալիս է շատ հրապուրիչ աշխատավարձով և պայմաններով աշխատանքի հայտարարություններ, ցանկացողները այցելում են կենտրոն, թողնում են իրենց ինքնակենսագրականները կամ այնտեղ են լրացնում դրանք, որից հետո գործազուրկ քաղաքացին վճարում է կենտրոնին «մատուցված ծառայության» դիմաց 3000 ՀՀ դրամ, որից հետո կենտրոնը իբրև թե տվյալները փոխանցում է գործատուին և մոտ օրերս պետք է հրավիրվի հարցազրույցի:
Հիմա մեզ դիմած քաղաքացիներից մեկի օրինակը փաստացի ̀
– Աշխատանք էի փնտրում, կայքերից մեկում նկատեցի վարորդի աշխատանք 70 000 ՀՀ դրամ աշխատավարձով, պայմանները ̀ առավոտյան 9:00-ից մինչև 18:00, շաբաթ կիրակի հանգիստ, զանգահարեցի հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով: Հեռախոսավարուհին խնդրեց մոտենալ Արամի 90 հասցեով: Նշված հասցեյում թողեցի խնքնակենսագրականս, որից հետո աշխատակիցը պահանջեց 3000 ՀՀ դրամ, և ասաց.
– շաբաթ օրը գործաուն կհրավիր հարցազրույցի:
-Ի՞նչևէ վճարեցի և դուսր եկա, անցավ մոտ երկու շաբաթ, բայց այդպես էլ գործատուից հարցազրույցի հրավեր չստացա և փորձեցի ինքս մոտենալ նշված հասցեով և պարզել ̀ թե՞ բանն ինչումն է:
Նույն հեռախոսավարուհին, որը գումար վերցնելու օրը շատ բարեհամբույր և քաղաքավարի էր իրեն դրսևորում, մի անգամից դարձավ գռեհիկ և փողոցային լեքսիկոնով պատասխանեց ինձ ̀
– Տո ես շատ գիդեմ ռեզումետ տվել եմ, դուրը չէս էկէլ չի զանգել…
Երբ փորձեցի գումարս ետ պահանջել նա պատասխանեց, որ դա իրենց ծառայության համար է վճարվում և հրաժարվեց վերադարձնել….
Այսպիսի օրինակները բազմաթիվ են ̀ համաձայնեք Հայաստանի պայմաններում 70 000 ՀՀ դրամ աշխատավարձը բավականին հրապուրիչ է և դիմորդը հեշտությամբ է բաժանվում իր գրպանում ունեցած վերջին 3000 ՀՀ դրամից. այն հույսով, որ շուտով կսկսի մարդավայել վաստակել իր աշխատանքի դիմաց, բայց պարզվում է, որ ընկել է ծուղակը և կորցրել գրպանում ունեցած վերջին դրամները:
Ի՞նչ է դուրս գալիս ̀ գործազուրկ քաղաքացին, որը ունի խնդիր իր զբաղվածության, և ապրուստի միջոց գտնելու և իր գոնե մինիմալ կարիքները հոգալու, պետք է դեռ չմատուցված և անորոշ ծառայության համար կանխավ վճարի 3000 ՀՀ դրամ և մնա գործազուրկ:
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը, այս ոլորտ և հատկապես «Զատիկ Կադրային կենտրոն»-ի գործունեությանը: Քաղաքացիներից շատերն են տուժել վերոնշյալ կենտրոնի գործունեությունից, այս հոդվածում բերվեց ընդհամենը մեկ օրինակ. անհրաժետության դեպքում կտրամադրվեն նաև այլ օրինակներ:
Բոլոր այն անձինք ովքեր տուժել են ̀ «Զատիկ Կադրային կենտրոն»-ի գործունեությունից
կարող են դիմել 4news.am կայքի խմբագրություն կամ զանգահարեն :