Գտնված երեխան առողջական խնդիրներ չունի

Պռոշյան Մարիամ Ազատի. այսպես են անվանել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ծառի տակ գտած նորածնին: Փոքրիկը դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:
«Երեխան կլինիկորեն լավ է, առողջ է, աշխույժ, ռեակցիաներն ակտիվ են: Մեկ ամսում մոտ մեկ կիլոգրամ քաշ է հավաքել»,- հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Փոքրիկն ընկեցիկի կարգավիճակում է, շուտով մանկատուն կգնա ու կներառվի որդեգրման ենթակա երեխաների ցանկում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տներից մեկի բակում նորածին երեխա է հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ երեխան գլխի շրջանում վնասվածք ուներ: Մեր թղթակցի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը նշել էր, որ երեխայի առողջական վիճակը կայուն է, իսկ գլխի վնասվածքը միգուցե ստացած լինի ծննդաբերության ժամանակ: Երեխային հիվանդանոցից դուրս կգրեն կրկնակի հետազոտություն անցնելուց և ինքնուրույն ուտել կարողանալուց հետո միայն:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Mamul.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով