Գոռ Վարդանյանը փորձում է մենաշնորհել դպրոցներում կարատեի պարապմունքները.

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետի խորհրդական, քաղաքապետարանում չսիրված Գոռ Վարդանյանը լուրջ տարաձայնություններ ունի կարատեի եւ արեւելյան այլ մարտարվեստի ֆեդերացիաների ղեկավարների հետ: Նա հանդիպում է ֆեդերացիայի աշխատակիցների հետ եւ Տարոն Մարգարյանի անունից սաների անձնագրերի պատճեններն է պահանջում։ Ովքեր հրաժարվում  են անձնական տվյալները  փոխանցել, սպառնում է, որ կզրկի դպրոցում պարապելուց, դահլիճից։ Մեր տեղեկություններով՝ այս քայլով Գոռ Վարդանյանը փորձում է մենաշնորհել դպրոցներում կարատեի պարապմունքները»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով