Աստղագուշակ սեպտեմբերի 5-ի համար

Խոյ

Խոյերին այս օրին կտրամադրի ինտենսիվ շփումների: Շատ դեպքերում ստիպված կլինեք ոչ թե կառավարել ստեղծված իրավիճակը, այլ կողմնորոշվել հանգամանքներով: Հնարավոր է ստիպված լինեք պարզել հարաբերություններ, հաղթահարել բյուրոկրատական քաշքշուկներ: Շրջապատի հետ շփման մեջ կարևոր է ոչ միայն խոսելը, այլև լսելը: Օրվա ընթացքում մեկ անգամ չէ, որ օգնության կհասնի ինտուիցիան:

Ցուլ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր շատ Ցուլեր ստիպված կլինեն հանդուրժողականություն դրսևորել` հատկապես շփման, ուսման, դաստիարակման ընթացքում: Ինչը պարզ է ձեզ, կարող է հասկանալի չլինել ուրիշներին: Ձեր գործերը կարող է բարդացնել շտապողականությունը: Նոր գաղափարներին արժե քննադատորեն վերաբերվել:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում չտրվել զգացմունքներին և ամեն ինչում ճանաչել չափը: Չեն բացառվում վեճերը մտերիմների հետ: Բառերի և շփումների ավելցուկը կարող է հանգեցնել հոգնածության: Խորհուրդ է տրվում ծանր, հոգնացուցիչ գործերով չզբաղվել և ժամանակն անցկացնել երեխաների ու ընտանիքի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խեցգետին

Խեցգետիններին հիանալի օր է սպասվում: Չի բացառվում հանդիպումը մարդկանց հետ, ովքեր ժամանակին Ձեզ համար շատ կարևոր են եղել: Սիրային հարցերում արժեք առավել ուշադիր լինել, քանի որ անզգույշ դիտարկումը կամ անցյալի վատ դրվագների վերհիշեցումը կարող են վեճի հանգեցնել:

Առյուծ

Առյուծները կարող են այս օրն օգտագործել աշխարհայացքի ընդլայնման, այլընտրանքային ծրագրման, հավելյալ տեղեկատվական և ֆինանսական աղբյուրների որոնման համար: Լավագույն պահը չէ տվյալների համակարգման, որոշումների հաստատման համար: Ավելի լավ է զբաղվել համապատասխան փաստերի կուտակմամբ, որոնցից հետագայում կկարողանաք ընտրություն կատարել:

Կույս

Կույսերին այսօր գայթակղում է ճանապարհների բազմազանությունը, գրավում է հավելյալ հնարավորությունների, առաջարկների, եղանակների առկայությունը: Հնարավոր է զգաք պահը, երբ անհրաժեշտ է հաղթահարել իներցիան, հրաժարվել հետագա փորձարկումներից և կանգ առնել` չնայած բոլոր գայթակղություններին: Տարբերակների բազմազանությունից ժամանակին չհրաժարվելը կարող է հանգեցնել ժամանակի անիմաստ վատնման, ուշադրության գերծանրաբեռնման:

Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի խտրական լինել թեմաների և շփումների ընտրության մեջ: Հանգամանքները թույլ են տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել իրական կարևորություն ունեցող հարցերը, սակայն չարժե նույնքան մեծ նշանակություն տալ ձեզ համար անկարևորին: Հնարավոր է ձեզ փորձեն ներքաշել անպետք խոսակցությունների մեջ: Ժամանակը և ուժերն ավելի լավ է ծախսել գիտելիքների և տվյալների վրա, որոնք հեռանկարում կարող են պետք գալ:

Կարիճ

Կարիճներին այս օրը կարող է պահել չթուլացող լարվածության մեջ, բացառված չեն մտավոր ծանրաբեռնվածությունները: Հնարավոր է ստիպված լինեք հետևել միաժամանակ մի քանի իրադարձության, գործընթացի: Կարող են զարգացում ստանալ և կրիտիկական կետին հասնել նախօրեի սցենարները: Քաոսից գլուխ հանելու, ճշմարտությունը պարզելու, բանալին գտնելու փորձերը կարող են արդյունք չտալ, սակայն օգտակար կլինեն ուսման, զարգացման համար:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են հույս դնել իրենց հեղինակության, ազդեցության, փաստարկների ուժի վրա, սակայն ոչ իրադարձությունների ուղղակի կառավարման: Արժե հիշել, որ դուք չեք կարող ազդել ուրիշների մտքերի, ճաշակների վրա, սակայն կարող եք այնպես անել, որ յուրաքանչյուրն արտահայտվելու հնարավորություն ունենա: Օրը հարմար է գիտաժողովների, կորպորատիվ հավաքների, բաց նիստերի մասնակցելու, բանավեճերին հավելյալ մարդկանց գրավելու համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են բախվել ընթացիկ գործերի ցուցակի ընդլայնման, հավելյալ նպատակների և նոր դետալների առաջացման հետ: Կարող է խնդիր դառնալ առանձնանալու, կենտրոնանալու, նյութը յուրացնելու, տպավորությունները և տեղեկատվական ծավալները դասակարգելու անհնարինությունը: Եթե չեք տեղավորվում ժամանակացույցում, չեք հասցնում ձևակերպել փաստաթղթերը կամ քննարկել հրատապ հարցերը, հնարավորություն ունեք այդ գործերը հետաձգելու:

Ջրհոս

Ջրհոսներին օրը թույլ է տալիս հետաքրքիր առաջադրանք լուծել, իրենց ուժերն ինչ-որ անսովոր ոլորտում փորձել: Մեծ են հնարավորությունները հաջողության հասնելու այնտեղ, որտեղ ուրիշները պարտություն են կրում, քանզի մտածում են ավելի ավանդական, պակաս ստեղծագործական: Կարող է արդյունք տալ անսովոր հոբբին: Տեղին է յուրօրինակ քայլը սիրային հարաբերություններում: Որոշ մտահղացումների իրագործումը կարող է հավելյալ միջոցներ պահանջել:

Ձկներ

Օրվա իրադրությունը Ձկներին դրդում է բարդ մանևրների, երկիմաստ արտահայտությունների, կասկածների, տրամադրության տատանումների: Նման հանգամանքներում կարող եք հաջողության հասնել, եթե միացնեք ձեր բնածին ինտուիցիան, հոգեբանական ճկունությունը: Եթե ձեզ տհաճ են խաղերը և երկակի ստանդարտները, հենարան կարող է դառնալ հումորի զգացումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով