Քաղաքացին դատի է տվել Եկեղեցուն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ դատական տեղեկատվական համակարգից հայտնի դարձավ, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն դատի են տվել: Հայցադիմումը դատարան է մուտքագրվել օգոստոսի 4-ին քաղաքացի Տաթեւիկ Գրիգորյանի կողմից: Վերջինս դատարանից պահանջում է եկեղեցուց հօգուտ իրեն գումար բռնագանձել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Մելքոնյանը, ծանոթանալով Տաթեւիկ Գրիգորյանի՝ ընդդեմ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հայցադիմումին, որոշել է, որ գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ։

Տաթեւիկ Գրիգորյանի՝ ընդդեմ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հայցադիմումն ընդունվել է վարույթ, եւ հրավիրվել է նախնական դատական նիստ 2018 թվականի մարտի 1-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ չհաջողվեց պարզել, թե Տաթեւիկ Գրիգորյանն ինչ կապ է ունեցել եկեղեցու հետ եւ որքան է կազմում նրա գումարային պահանջը»:

 «Հայկական Ժամանակ» թերթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով