«Քաղաքապետարանը, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ն ու ԴԱՀԿ-ն մասսաներին հարիֆացնելով, ռեկետով են աշխատում»

«Շատ հաճախ Երևանի քաղաքապետարանը, երբ որ վարչական տույժ նշանակելու մասին որոշում է կայացնում, վարորդներին նույնիսկ չի էլ ծանուցում այդ որոշումների մասին, այլ նրանց մեջքի հետևում դա ուղարկում է ԴԱՀԿ, իսկ ԴԱՀԿ-ն էլ կուրորեն դա միանգամից կատարում է, անգամ չի էլ ստուգում՝ արդյո՞ք բավարար հիմքեր կան վարորդին տուգանելու համար, թե՞ ոչ։ Այս զույգը շատ լավ, մտածված գործում է ընդդեմ քաղաքացիների․ դա ոչ տեխնիկական սխալ է, ոչ վրիպակ, ոչ էլ անփութություն։ Մի շարք օրինակներով մենք բազմիցս ապացուցել ենք, որ ակտը դեռ անբողոքարկելի չդարձած, այսինքն՝ գործը դեռ դատարնում է, վարույթը դեռ չի ավարտվել, և դատարանի վերջնական վճիռ չկա առ այն, թե այդ ակտը վարորդը պետք է մուծի, թե ջրվի, բայց ԴԱՀԿ-ն արգելանքի մասին որոշում է ներկայացնում, հաշիվները կալանքի տակ է վերցնում և համարձակվում է քաղաքացու հաշվի վրայից գումարները քաշել։ Այս ամենի մեղավորը և՛ Երևանի քաղաքապետարանն է, և՛ ԴԱՀԿ-ն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Գիտությունների ազգային ակադեմիայի իրավագետ Տիգրան Սարգսյանը։

Վերջինիս խոսքերով՝ բազմաթիվ դեպքեր հիմնավոր ձևով վկայում են այն մասին, որ Երևանի քաղաքապետարանն ու ԴԱՀԿ-ն վարորդներից փողը գողանալու, օրինական ճանապարհով ռեկետ անելու համակարգ են աշխատեցնում։

Մանրամասներն ̀  1in.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով