Տ. Սարգսյան. «Սա աբսուրդ է: Դատավորներին 6-7 ամսով գործուղում են, իսկ նման դատերը սովորաբար տևում են մեկ տարի».

Նաիրիտցիների շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց դատական այն քաշքշուկը, որի մեջ իրենք հայտնվել են: Նրա խոսքով` դա արվում է միայն մի նպատակով` դատական նիստերն արհեստականորեն ձգձգելու համար:

Ներկայացնելով 3 հոգու գործով դատական նիստը, որը մակագրվել էր Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանին, փաստաբանը նշեց, որ վերջինը մի քանի ամսով մարզից էր գործուղվել: Այդ մի քանի ամիսը «ձգձգելուց» հետո նա նորից վերադարձել է իր նախկին աշխատավայր: Մեր զրուցակցի խոսքով, գործը հիմա էլ նոր դատավորի վրա պետք է մակագրվի, ինչը նշանակում է, որ այն զրոյից պետք է սկսվի:

Եվ ամենազավեշտալին այն է, որ այդ մասին հացվորներին և նրանց փաստաբանին նախապես չեն տեղեկացրել. «Սա աբսուրդ է: Դատավորներին 6-7 ամսով գործուղում են, իսկ նման դատերը սովորաբար տևում են մեկ տարի: Նախնական նիստեր են գումարում, հետո վերջում նորից մակագրվում է նոր դատավորի վրա և նորից ձգձգվում է: Նարինյանը նախորդ անգամ նիստը հետաձգեց 7 ամսով՝ իմանալով որ ինքը 7 ամսի հետո այստեղ չի լինելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միտումնավոր նիստը հետաձգեց, մենք էլ 7 ամիս հետո գալիս ենք և պարզվում է ինքը Շենգավիթում չէ: Եթե նիստը 7 ամսով հետաձգվում է, դա դատավորի վարքագծի խախտում է: Ստացվում է` արհեստականորեն ստեղծում են պայմաններ, որ մենք դատարանի հետ չկարողանանք լուծել քաղաքացիների խնդիրները»,- դժգոհեց Տ. Սարգսյանը:

18 հոգու գործով դատավարության մասին էլ ասաց, որ գործը, երբ դեռ Նաիրա Հովսեփյանի վարույթում էր, դատավորն առանց նաիրիտցիներին տեղյակ պահելու, առանց որևէ ծանուցագիր ուղարկելու նիստ է գումարել և որոշում կայացրել:

Փաստաբանը նշեց, որ դրա հետ կապված բողոքարկել են Վերաքննիչ դատարան, բայց դեռ նիստի օրը նշանակված չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Նաիրիտ»-ի աշխատակիցները երեք խմբով են դիմել դատարան. առաջին խմբի մեջ երեք, երկրորդում` 18, երրորդում` 132 հոգի հացվոր: Վերջինի` 132-ի դատական գործի հետ կապված, Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, պարտավորեցնելով առաջին ատյանի դատարանին, գործն ընդունել վարույթ և համատեղ քննել:

 

Mamul.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով