Ողջունելով Քուվեյթի Էմիրին Սպիտակ տանը, ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ մտադիր է նրա հետ քննարկել այդ երկրին զենքի վաճառքի ծավալը մեծացնելու հարցը:
Հինգշաբթի օրը, Թրամփի հետ հանդիպում և զրույց ունենալու նպատակով, Սպիտակ Տուն է այցելել Շեյխ Սաբահ ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահը:
Նախքան դռնփակ երկխոսություն սկսելը, Թրամփը և Քուվեյթի էմիրը մամլո ասուլիս են ունեցել երկու երկրի հարաբերությունների տիրող մթնոլորտի և բանակցությունների առանցքի մասին:
Դրական գնահատելով Քուվեյթի հետ հարաբերությունները, Թրամփը նշել է, որ Քուվեյթն օգնում է ԱՄՆ-ին Պարսից ծոցում։
Անդրդառանլով Վաշինգտոն-Քուվեյթ հարաբերությունների առևտրական կողմին, ԱՄՆ-ի նախագահն ասել է.«Քուվեյթցիները մինչ օրս մեծ քանակությամբ զենք ու զինամթերք են գնել Վաշինգտոնից և այսօր էլ խոսելու ենք ավելի մեծ գնումների մասին»:
Քուվեյթն ԱՄՆ-ի սպառազինության ամենամեծ գնորդներից է համարվում : Քուվեյթում ներկա են նաև ավելի քան 15 հազար ամերիկացի բանակայիննր:
Որպես զենք արտահանող ամենամեծ պետություն, ԱՄՆ-ն կարևոր դերակատարություն ունի անապահովության տարածման և ահաբեկչական խմբավորումների, այդ թվում ԻԼԻՊ-ի ձևավորման հարցում:
Parstoday