Վենսան Կոմպանին չի մասնակցի Շախտյորի հետ Չեմպիոնների լիգայի խաղին

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Վենսան Կոմպանին չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝«Շախտյորի» հետ խաղում:

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

«Կոմպանին պատրաստ չէ խաղալ: Մենդիի դեպքում դեռ կտուգենք՝ պատրա՞ստ է խաղալ, թե՞ ոչ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում մանչեսթերյան թիմի Թվիթերի պաշտոնական էջը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք՝ «Սիթիի»  ավագը վնասվածքի պատճառով բաց է թողել իր թիմի վերջին 5 խաղերը:

«Մանչեսթեր Սիթի»-«Շախտյոր» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով