Սնխչի Հարութը հարցեր է լուծում պաշտպանության նախարարի թիկնապահ որդու շնորհիվ. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ նորաթուխ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանի` Սնխչի Հարութի որդին աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության թիկնազորում։

Այս հանգամանքն էլ առիթ է տալիս պատգամավոր հորը հարցեր լուծել հարազատ Էրեբունի վարչական շրջանում։ Ի մասնավորի՝ Սնխչի Հարութը հասել է այն բանին, որ Կենտրոնական հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը ազատվի աշխատանքից եւ այդ պաշտոնին նշանակվի իր մերձավոր շրջապատից մեկը։ Բանն այն է, որ հոսպիտալի պետը խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր ենթականերին հրահանգել էր աշխատել Գագիկ Բեգլարյանի՝ Չոռնի Գագոյի եղբոր օգտին, ինչն էլ առիթ էր դարձել, որ նրա հետ հաշվեհարդար տեսնեն։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավոր սնխչին այդքանով չի բավարարվել։ Նա հիմա էլ փորձում է համայնքի փողաբեր պաշտոններում իր մարդկանց տեղավորել` ազատվելով հներից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով