Սյունիքում տանը պատրաստված տորթից 10 մարդ է թունավորվել

2017թ. հուլիսին Հայաստանում սննդային թունավորման 5 դեպք է արձանագրվել՝ 16 տուժածով։ Մահվան ելք չի արձանագրվել։ Այս մասին տեղեկանում ենք «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» (Հուլիս, 2017) տեղեկագրից, որը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Սննդային թունավորման (ստաֆիլոկոկով թունավորում) 1 դեպք 10 տուժածով արձանագրվել է Սյունիքի մարզում, և սնկից թունավորման 4 դեպք 6 տուժածով՝ Լոռու մարզում։  Սյունիքի մարզում արձանագրած սննդային թունավորման (ստաֆիլոկոկ թունավորում, 1 դեպք 10 տուժածով) պատճառ է հանդիսացել տան պայմաններում պատրաստած տորթի օգտագործումը։

Սնկից թունավորման դեպքերն արձանագրվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Սնկից թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից հավաքած սնկի օգտագործումը։ Տուժածներից մեկը մինչև 14 տարեկան երեխա է։ Թունավորման օջախներից կասկածելի սննդի նմուշառում չի իրականացվել նմուշների բացակայության պատճառով։ Սնկից թունավորման դեպքերի վերջնական ախտորոշումը դրվել է համաճարակաբանական տվյալների և կլինիկական նշանների հիման վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով