Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել թուրքմենական գազ ներկրելու մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Սերժ Սարգսյանը կիրակի օրը աշխատանքային այցով եղել է Թուրքմենստանում, հանդիպել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկման թեմաներից են եղել էներգետիկայի ոլորտում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերը, նաև անդրադարձ է կատարվել օգոստոսի 24-ին Բերդիմուհամեդովի՝ Հայաստան այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դեռ Երևանում Սարգսյանն ու Բերդիմուհամեդովը պայմանավորվածություններ են ձեռք բերել թուրքմենական գազ ներկրելու մասին, բնականաբար՝ ռուսական կողմի թույլտվությունը ստանալուց հետո: Ըստ մեր տեղեկությունների՝ նախատեսված է Թուրքմենստանից Պարսկաստանով Հայաստան գազ ներկրել, սակայն առայժմ ոչ թե բնակչության սպառման, այլ, թերևս, երրորդ երկրներ վաճառքի նպատակով: Ըստ ամենայնի, այդ ողջ գործընթացն էլ արվելու է «Գազպրոմ»-ի միջոցով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով