Սերժ Սարգսյանը հանձնարարել է ընկնել Իշխան Զաքարյանի «ետևից». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՎՊ նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը բավականին ծանր վիճակում է հայտնվել:

Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում՝ 1998-2008թթ., երբ Իշխան Զաքարյանը համարվել է Քոչարյանի ամենամերձավոր մարդկանցից մեկը, զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, իր անունով մի շարք պետական օբյեկտներ և հողեր է վարձակալությամբ ձևակերպել՝ վստահ լինելով, որ վարձակալության ժամկետները լրանալուն պես կկարողանա առանց դժվարության սեփականաշնորհել դրանք:

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի հրահանգով հանձնարարվել է հայտնաբերել և պետությանը վերադարձնել Իշխան Զաքարյանի անունով ձևակերպված բոլոր ապօրինի շինություններն ու հողատարածքները, որոնք գտնվում են Երևանում և Կոտայքի մարզում՝ մասնավորապես Ծաղկաձոր քաղաքում: Իշխանությունները հիմա Ի. Զաքարյանին ստիպում են այդ օբյեկտները վերադարձնել պետությանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով