Ռուսաստանի ԶՈւ ռազմանավերը այցելելու են Ադրբեջան և Ղազախստան

Загрузка...

Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի ռազմանավերի խումբը Կասպից ծովում վարժանքների ընթացքում այցելելու է Ադրբեջանի և Ղազախստանի նավահանգիստներ: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նա հայտարարել է, որ Կասպյան նավատորմի ռազմանավերը՝ «Վելիկի Ուստյուգ» փոքր հրթիռային նավի գլխավորությամբ, դուրս են եկել մշտական տեղակայման վայրից և սկսել են հավաք-երթերը Կասպից ծովում:

Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության պետի փոխանցմամբ՝ Կասպյան նավատորմի նավերի անձնակազմերը նավթային և գազային ենթակառուցվածնքների վրա զինված խմբավորումների հարձակումները կանխելու 2-օրյա վարժանքներ են իրականացնելու:

Նա նաև հայտնել է, որ վարժանքերի ընթացքում նավերի անձնակազմերը մշակելու են որոնողափրկարարական առաջադրանքներ, հրետանային կրակ են վարելու օդային, ցամաքային, ծովային թիրախների ուղղությամբ:

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...