Ռոհինգյա մուսուլմանների նավակը խորտակվել է Բանգլադեշում

Մյանմայի մուսուլմաններին տեղափոխող նավակի խորտակման հետևանքով զոհվել է 14 հոգի:

Մյանմայի մուսուլմանների իրավիճակի մասին վերջին տեղեկությունների համաձայն, հայտնաբերվել է նավակ, որում եղել է 14 դի: Զոհերից տասը երեխաներ են եղել:

Դա այն դեպքում, երբ ավելի վաղ Մյանմայի կառավարությունը տեղեկացրել էր սեպտեմբերի հինգից հետո ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ ծայրահեղական բուդդիստների ու այդ երկրի բանակի հարձակումների դադարեցման մասին, իսկ այսօր լուրեր են հաղորդվում դեպի Բանգլադեշի սահմաններ մուսուլմանների փախուստի շարունակման վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցյալ օրը միջազգային ճնշումների ներքո, Մյանմայի կառավարությունը մարդու իրավունքների պաշտպան կառույցներին թույլ է տվել վերահսկված հասանելիություն ունենալ Ռախինի նահանգ:

Օգոստոսի 25-ից Մյանմայի արևմտյան Ռախինի նահանգում բանակի և ծայրահեղական բուդդիստների կողմից իրականացվող աննախադեպ բռնությունների պատճառով, զոհվել են ավելի քան վեց հազար մուսուլմաններ, վիրավորվել է ութ հազար հոգի: Ռախինի նահանգի մուսուլմանաբնակ 150 գյուղեր հրդեհվել են Մյանմայի բանակի կողմից:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով