Պուտին.«Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ջանքերն արդյունավետ են եղել»

Սեպտեմբերի 28-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ջանքերն արդյունավետ են եղել»:

Նշելով, որ ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին երկու երկրի միջև առևտրափոխանակումները 31 տոկոսանոց աճ են արձանագրել, ՌԴ նախագահը հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ցանկությամբ:

Մամուլի ասուլիսում, Թուրքիայի նախագահը ևս ցանկացել է ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նա հույս է հայտնել, որ Թուրքիա-Ռուսաստանի առևտրական փոխանակումների ծավալները հասնելու են տարեկան 100 միլիարդ դոլարի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսելով էներգետիկայի ոլորտում Պուտինի հետ իր բանակցությունների մասին, Թուրքիայի նախագահն ասել է.«Քննարկվել է Թուրքիայում ատոմակայանի կառուցման հարցը»: Էրդողանը հույս է հայտնել, որ բանակցությունները մոտ ապագայում արդյունավորվելու են:

Հինգշաբթի օրը ՌԴ նախագահի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը մեկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով