Ուշագրավ փաստ` կառավարության մեկամյակի հաշվետվությունում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության գործունեության մեկամյակի առթիվ հրապարակված հաշվետվությամբ ուշագրավ փաստ է արձանագրվել. պարզվում է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գերավճարները՝ ընթացիկ հարկային պարտավորություններից բացի, պետական բյուջե վճարված հավելյալ հարկերը, նվազել են 6.4 մլրդ դրամով, եւ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանք կազմել են 265 մլրդ 484.7 մլն դրամ:

Մինչեւ հիմա իշխանությունները հրապարակում էին միայն խոշոր հարկատուների գերավճարները, եւ հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել էր 151.7 մլրդ դրամ: Բայց հիմա պարզվում է՝ գերավճարներ են վերցվել ոչ միայն խոշոր բիզնեսից, այլեւ մանր ու միջին ձեռնարկություններից, մոտ 110 մլրդ դրամի չափով: Ի դեպ, այս մասին միշտ խոսել է Համաշխարհային բանկը՝ շեշտելով տարեկան ավել քանի 250 մլրդ գերավճար հավաքելու մասին, եւ նախազգուշացնելով, որ այդ ամենը վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ»:

Ավելին` թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով