Ով է Վերնիսաժում տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողներից մեկը. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

Загрузка...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների դեպքից անցել է 5 օր, սակայն հանցագործությունը կատարող երեք անձինք դեռևս իրավապահների կողմից հետախուզվում են:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հետախուզվողներից Ռաֆիկ Խաչատրյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ է, շինարար, ամուսնացած է, ունի երկու երեխա: Մեզ հասած լուրերի համաձայն՝ հենց դեպքի օրը՝ երեկոյան, իրավապահները գնացել են Ռաֆիկ Խաչատրյանի տուն և հետաքրքրվել, թե նա որտեղ կարող է լինել: Ընտանիքի անդամները ասել են, որ տեղեկություն չունեն:

Իրավապահները Ռաֆիկ Խաչատրյանի կնոջը՝ Ռուզաննային, ասել են, որ հարևաններից մեկին հրավիրի իրենց տուն՝ որպես վկա, քանի որ կա համապատասխան որոշում, որ պետք է խուզարկություն իրականացնեն: Ու երբ իրավապահները ներակայացրել են Ռաֆիկ Խաչատրյանի մտերիմներին, թե ինչի համար են նրան փնտրում, ընտանիքի անդամնեը զարմացել են, և չեն կարողանում հասկանալ, թե նա ինչ կապ կարող էր ունենալ այդ անձանց հետ: Նախկինում նրանք երբեք միմյանց հետ շփումով աչքի չեն ընկել»:

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...