Ո՞վքեր են հրավիրված Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական էլիտան սեպտեմբերի 16-ին հերթական հարսանիքին կմասնակցի: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Կարենի հարսանիքն է:

Մեր տեղեկություններով՝ նորաթուխ փեսացուի՝ Կարեն Կարապետյանի ընտրյալ Լիլիթը բժիշկների ընտանիքից է: Հարսանեկան խնջույքը տեղի կունենա «Սաֆիսա» հանդիսությունների սրահում:

Հարսանիքին հրավիրված են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, նախկին և ներկա պաշտոնյաներ ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով