Շատ դպրոցներում այսօր առաջին զանգը չի հնչի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը: Հայաստանի մի շարք դպրոցներում կհնչի առաջին զանգը, կթեւածի տոնական բարձր տրամադրությունը:

Շատերը հուզմունքից կարտասվեն՝ առաջին անգամ ոտք դնելով դպրոց: Բայց այդ տրամադրությունն ամենուր չի լինի: Հայաստանյան մարզերի մի շարք բնակավայրերում այս տարի եւս չկան առաջին դասարան հաճախող երեխաներ, իսկ ընդհանրապես շատ դպրոցներում աշակերտների ընդհանուր թիվը չի գերացանցում 5-10 հոգին:

Այնպես որ, հատկապես մի շարք գյուղերում սեպտեմբերի 1-ը կլինի առօրյայից ոչնչով չտաբերվող օր: Պատկերը, համաձայնեք, ողբերգական է, եւ դա առաջին հերթին արտագաղթի հետեւանքն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չնայած, ըստ պաշտոնական տվյալների, ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2017թ. դպրոց այցելող առաջին դասարանցիների թիվը 40 հազար է: Հ.Գ. Շնորհավորում ենք բոլոր առաջին դասարանցիներին՝ Գիտելիքի օրվա առիթով՝ ցանկանալով գիտակցված կրթություն ստանալու անսպառ եռանդ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով