Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատապարտյալներից մեկն ազատ է արձակվել. tert.am

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Հայկ Հարությունյանն ազատ է արձակվել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից. «Պայմանական վաղաժամկետ ազատմամբ «Սևան» ՔԿՀ-ից Հայկ Հարությունյանն ազատել է արձակվել»:

Հայկ Հարությունյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել էր խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով և առանց իրացնելու նպատակի` ապօրինի պահել է զգալի չափով հոգեմետ նյութ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ 4-րդ հոդվածով՝ և 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբաստանյալ Հայկ Հակոբի Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներում և դատապարտել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման 4 տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 6 ամիս ժամկետով։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով