Մոգերինին ու Ամանոն քննարկել են ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին և ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն երկուշաբթի երեկոյան կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սլովենիայում «Բլեդ ռազմավարական ֆորում» (Bled Strategic Forum) կոչվող համաժողովին առընթեր Մոգերինիի և  Ամանոյի հանդիպումը կայացել է այն պայմաններում, երբ ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքի մասին գործակալության սեզոնային զեկույցը հրապարակվեց մի քանի օր առաջ:

ԱԷՄԳ-ն անցած հինգշաբթի օրն իր սեզոնային 8-րդ զեկույցում կրկին հաստատեց, որ Իրանը հավատարիմ է եղել միջուկային համաձայնությամբ ստանձնած բոլոր պարտավորություններին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՄԱԿ-ն ու ԱԽ-ն ավելի վաղ հաստատել էին, որ ԻԻՀ-ն իրագործել է ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները:

 

Parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով