Միջազգային զանգերի զանգվածային դեպքեր` +252 կոդով սկսվող հեռախոսահամարներից. «Beeline»-ը հորդորում է հետ չզանգել

Հարգելի բաժանորդներ,

Տեղեկացնում ենք, որ վերջին օրերին նկատվել են մեր բաժանորդներին ուղղված միջազգային զանգերի զանգվածային դեպքեր` +252 կոդով սկսվող մի շարք հեռախոսահամարներից:☎️ Ընկերության կողմից իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ այդ հեռախոսահամարներից մուտքային զանգերը արգելափակելու ուղղությամբ:

Մեկ անգամ ևս հորդորում ենք լինել ուշադիր և +252 կոդով սկսվող անծանոթ համարներին հետ չզանգահարել ՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկացրե՛ք Ձեր ընկերներին կիսվելով այս գրառմամբ:

Շնորհակալություն:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով