Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի այցը Չինաստան

Загрузка...

Սեպտեմբերի 4-ի առավոտյան ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն այցելել է Պեկինի «Պոլի գրուպ» ընկերություն։ Ընկերությունըն ի թիվս այլ արտադրանքների, նաև զբաղվում է ռազմարդյունաբերական արտադրանքների թողարկմամբ և Չինաստանում խոշորագույններից մեկն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ ընկերությունը պաշտպանական, էներգետիկ և հանքարդյունաբերության, անշարժ գույքի և մշակույթի ոլորտներում մասնագիտացած չինաստանյան խոշորագույն ընկերություններից մեկն է: Վերջին տարիներին այն սպառազինության համաշխարհային շուկա է ներմուծել տարբեր զինատեսակներ:

Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քննարկումները՝ պաշտպանական ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ։

Հիշեցնենք, որ 2013 թ. ՀՀ տրանսպորտի նախարարն ընդունել էր Poly Group ընկերության պատվիրակությանը: Չինաստանյան ընկերությունից հայտնել էին, որ իրենք շահագրգռված են ՀՀ արբանյակային ծրագրի համաֆինասնավորմամբ:

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանի Չինաստան այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՉԺՀ պաշտպանության նախարարի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...