Մեդվեդևի այցերը Հայաստան վարչապետերի համար «ճակատագրական» սինդրոմի վերածվելու միտում ունեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների վարչապետերի հերթական նիստը, որին իր «բարձր» մասնակցությունը կբերի նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Նիստը հետաքրքիր է ոչ միայն Թուրքիայի` «սպասվելիք» ԵԱՏՄ տնտեսական գոտուն «անդամակցությամբ», Կարեն Կարապետյանի` 2018թ. «պաշտոնին» մնալու հանգույցով, այլեւ «Ելքի»` ԵԱՏՄ-ից դուրս գալու պասաժով:

Ի դեպ, ԵԱՏՄ նիստերն ու Մեդվեդեւի այցերը Հայաստան վարչապետերի համար «ճակատագրական» սինդրոմի վերածվելու միտում ունեն. հիշեցնենք, թե ինչպես էր Դիմային սպասում Հովիկ Աբրահամյանը, եւ ինչքան ձգձգվեց հանդիպումը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հրապարակ» թերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով