Մահմեդական երկրները թույլ չեն տա, որ տարածաշրջանում ստեղծվի 2-րդ Իսրայել

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Համենեյի խորհրդական Ալի Էքբեր Վելայեթին, նկատի ունենալով իրաքյան Քուրդիստանին, հայտարարել, որ իրենք Թուրքիայի հետ միասին չեն թողնի տարածաշրջանում ստեղծվի «երկրորդ Իսրայել». փոխանցում է ermenihaber-ը:

«Իրաքի ժողովուրդը, Թուրքիան, Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները անպատասխան չեն թողնի սա և կընդդիմանան այս նողկալի երևույթին: Մահմեդական երկրները թույլ չեն տա, որ ստեղծվի երկրորդ Իսրայել»,-ասել է Վելայեթին: Նա հավելել է, որ հանրաքվեի հենց հաջորդ օրը, Իրանը Քուրդիստանի հետ սահմանին հրթիռներ է տեղակայել:

Վելայեթին Քուրդիստանի հետ կապված զարգացումները որակել է որպես «զավթողական շարժում»: Նշենք, որ Իսրայելը բացահայտ աջակցություն էր հայտնել իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեին: Իսկ Իրանը, Թուրքիան և տարածաշրջանային մի շարք երկրներ դեմ էին արտահայտվել:

© factor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով