ի՞նչ է տեղի ունեցել Բարեկամավանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին բողոքեցին, որ գյուղի արոտավայրերն այրվել են, խոշոր եղջերավոր անասուններն արածելու տեղ չունեն, մտնում են գյուղացիների տնամերձ տարածքները, արածում, ոչնչացնում կանաչ մարգերը:

Բարեկամավանցիների վկայությամբ՝ գյուղի արոտավայրերը վառվել են Ադրբեջանի հետ սահմանում բռնկված հրդեհից, որը տարածվել է գյուղի տարածքում: Հրդեհի մյուս օջախն էլ գյուղացիների վառած կրակից է առաջացել:

Նշենք, որ 484 բնակիչ ունեցող Բարեկամավանի հողատարածքների զգալի մասը ադրբեջանական գնդակոծության գոտում լինելու պատճառով չի մշակվում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ավելին` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով