Որպես քրեական գործը կոծկելու հրահանգ… . «Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի որդու՝ մահվան ելքով վրաերթի դեպքից հետո ո՛չ հայրը՝ Արամ Դանիելյանը պատժվեց, ո՛չ որդին՝ Ռազմիկ Դանիելյանը։

Քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել, իսկ նրա անչափահաս որդուն, որը հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել փողոցում իր գործն անող 58-ամյա մարդուն, ոչ միայն չձերբակալեցին, այլեւ օրերս հյուրընկալել են ՀՀ նախագահի նստավայրում եւ պարգեւատրել։

Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը 2016-2017 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած դպրոցականներին, այդ թվում՝ նաեւ Ռազմիկ Դանիելյանին, ոսկե մեդալ է տվել։ Սա, թերեւս, իրավապահները որպես քրեական գործը կոծկելու հրահանգ ընկալեն»:

Ավելի մանրամասն՝  «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...