ՀՀ առաջին նախագահի եղբոր որդու նկատմամբ հետախուղում է հայտարարված

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  սեպտեմբերի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Էդգար Կարապետյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի, Աթոյան փ. անց., 15շ., բնակիչ 40-ամյա, Տիգրան Տեր-Պետրոսյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան է, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 7-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Երևանում 41-ամյա կնոջ ինքնասպանության վերաբերյալ, ում մոտ հայտնաբերվել էր նամակ-երկտող՝ ուղղված հարազատներին։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր, որ ինքնասպանություն գործած կինը եղել էր բարձր ինտելեկտի տեր անձնավորություն, մտավորական էր և երկար տարիներ դասավանդել էր Գեղարվեստի ակադեմիայում, ինչպես նաև Հայ-Ռուսական սլավոնական համալսարանում՝ արաբերեն։

Ինքնասպանությունից շաբաթներ առաջ այդ կինը՝ Վարդուհի Սարոյանը, yerkir.am էլեկտրոնային լրատվամիջոցին հարցազրույց էր տվել և հայտնել, որ 2014թ. օգոստոսին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից վարկային փաթեթը տեղափոխվել էր «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ, իսկ 2014 թվականի նոյեմբերից սկսած` Տիգրան Տեր-Պետրոսյանը չէր կատարել վարկային պարտավորությունները:

«Ստացվում է, որ նրանք, չարամտորեն ինձ մոլորեցնելով, ի սկզբանե գրավադրել և ստացել են գումարները, ապա նաև չեղարկված փաստաթղթով կատարել են երկրորդ գործարքը, այսինքն` բանկից բանկ են տեղափոխել ինձ պատկանող գույքը»,- ասել էր Վ. Սարոյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը, ով ըստ իր հայտարարության, ունեզրկվել էր, ըստ կասկածների՝ ինքնասպանություն էր գործել Երևանի բնակիչներ Տիգրան Տեր-Պետրոսյանի և Տիգրան Տեր-Մարգարյանի պատճառով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Տեր-Պետրոսյանը գտնվում է հետախուզման մեջ, իսկ նա ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան է։

Իսկ Տ. Տեր-Մարգարյանը ինքնասպանություն գործած Վ. Սարոյանի քրոջ ամուսինն է, ով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու է։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը հայտնել էր, որ այդ պահին տեղի ունեցած ինքնասպանության փաստով ձեռնպահ է մնում որևէ տեղեկություն հայտնելուց, քանի որ ինքն այդ մասին տեղեկացել էր SHAMSHYAN.com-ից և ոչինչ չէր կարող ասել դրա վերաբերյալ՝ խոստանալով դեպքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ հայտնել հետագայում։

Լուսանկարում ̀ հետախուզաման մեջ գտնվող Տիգրան Տեր-Պետրոսյանն է

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով