ՀՀԿ-ի Մոսոն ու Արմավիրի փոխմարզպետը` ծեծկռտուքի կիզակետում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գտնվող «Մուշ» ռեստորանային համալիրում, որին մասնակցել է Արմավիրի փոխմարզպետ, ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի փոխնախագահ Մովսես Քարտաշյանը:

Քարտաշյանը տեղեկանալով, որ այդ համալիրում իր ազգականները վիճաբանության մեջ են, շտապել է դեպքի վայր, փորձել է իր հեղինակությամբ ճնշել մյուս կողմին՝ ներկայանալով ՀՀԿ-ի Մոսո, սակայն դա հակառակ էֆեկտ է ունեցել, և Քարտաշյանը ինքն էլ է հարվածներ ստացել, ինչը խոսում է այս կուսակցության ցածր վարկանիշի մասին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով