«Հայրենիքի համար նահատակված Լեոնիդ Ազգալդյանին ու մյուս հերոսներին Ազգային հերոսի կոչում չեն տվել, իսկ Հայաստանի մարզերում Հայփոստի բաժանմունքները փակած, Զվարթնոց օդանավակայանում ծառայությունների գները բարձրացրած Էդուարդո Էռնեկյանին` շնորհեցին: Երբեք չամուսնացած, երեխաներ չունեցող 85-ամյա Էռնեկյանը միգուցե կտակ է գրել ու իր ունեցվածքը կտակել Հայաստանին, ասեք` իմանանք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահի՝ Էդուարդ Էռնեկյանին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելու մասին որոշմանը:
«Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերար Էդուարդո Էռնեկյանին շնորհել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով Հայրենիքի շքանշան»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում: