Հայաստանը և Նաուրուն դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Նաուրուի նախագահ, արտաքին գործերի և առևտրի նախարար Բարոն Վաքան ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։

Նաուրուի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի փոխշահավետ համագործակցություն ծավալել միջազգային հարթակներում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով