Կրակոցներ Երևանում. «Որսորդական զենքեր և պարագաներ» ընկերության դիմաց հնչել են կրակոցներ. դեպքի վայր են ժամանել շրջանի ոստիկանապետն ու քննչականի պետը.

Երևանում Ժամը 21:20-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս» Որսորդական զենքեր և պարագաներ ընկերության դիմաց կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են դեռևս անհայտ ատրճանակից կրակված պարկուճներ, ինչպես նաև Hyundai Sonata մակնիշի 02 QQ 900 համարանիշի, Nissan Latio մակնիշի 35 ԼG 023 համարանիշի, Nissan Teana մակնիշի 35 DM 296 համարնիշի, Hyundai մակնիշի 30 GG 022 համարանիշի, Toyota մակնիշի 02 VA 101 համարանիշի ավտոմեքենաներ, որոնց վրա կան ձեռքի և ոտքի հարվածի հետքեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննիչներն ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենաները կապ ունեն հնչած կրակոցների հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով