«Կարենի դեմքին ու սրտին էին կպել գնդակները, պլանավորված սպանություն էր». ինչ են պատմում ականատեսները Արտյոմ Կանևսկոյի ընկերոջ սպանության մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 12-ի գիշերը կրակոցներ էին հնչել Էջմիածնի Անդրանիկի փողոցում, ինչի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմներից Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը այցելեց դեպքի վայր, որտեղ ականատեսները ուշագրավ մանրամասներ պատմեցին կատարվածից: Պարզվում է՝ սպանությունից մի քանի օր առաջ Անդրանիկի փողոցում երեկոյան մի մեքենա է կանգնել, տարածքի բնակիչները մշտապես հետաքրքրվել են, թե ով է մեքենայի տերը, ինչու է ամեն երեկո գալիս, սակայն որեւէ բան չեն կասկածել:

«Կրակել էին կոնկրետ դեմքներին, Կարենի դեմքին ու սրտին էին կպել գնդակները, նույն էլ իր հետի տղայի դեպքում էր: Մտածված, պլանավորված սպանություն էր»: Ըստ ականատեսների` նույն օր իրավապահները փողոցի տեսախցիկի ձայնագրությունը առգրավել են. «Ասում են՝ տեսախցիկով արձանագրվել է, երկու հոգի են եղել, երեւում է, թե ոնց են կրակում, բայց դեմքները չի երեւում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչեւ գիշերը 5-ն այստեղ իրավապահները աշխատեցին, սարսափելի էր, 150 մետր էր մնացել, հասներ իր տուն, բայց չհասավ, հենց փողոցի թփերի մեջ նստել, սպասել էին»»:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով